Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Ֆրեզնոյից բժիշկներն Արցախում են

ԼՂՀ ԱՆ. Ֆրեզնոյից բժիշկներն Արցախում են

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության մասնագետներին` ՀՀ պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանի գլխավորությամբ:


Պատվիրակությունը մարդասիրական առաքելությամբ չորրորդ անգամն է այցելում Արցախ:


Նախարար Արայիկ Բաղրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Արցախի դռները մշտապես բաց են նման առաքելությամբ այցելող մեր բարեկամների համար:


Հյուպատոս Բերջ Ապկարյանը նշել է, որ մասնագետների խմբում ընդգրկված են նաև ոչ հայ բժիշկներ, ովքեր նույնպես մեծ պատրաստակամությամբ են ներկայանում Արցախի Հանրապետություն` աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Նախարար Բաղրյանը շնորհակալական խոսք է հղել պատվիրակության անդամներին ու հույս հայտնել, որ տարեց տարի կավելանան ժամանող մասնագետները ու փորձի փոխանակման շրջանակներում անվճար հիմունքներով առավել բարձրակարգ բուժօգնություն կկազմակերպվեն հանրապետության բնակչության համար:


ԱՄՆ ժամանած խումբը, որը կազմված է 18 հոգուց, «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում անվճար հիմունքներով կիրականացնեն նեղ մասնագիտական խորհրդատվություններ ու վիրահատություններ`Հանրապետական բժշկական կենտրոնում, «Արևիկ» բուժմիավորումում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում և Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորումում:

 

 

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ